Logo

«Չելսիի» ավագը կարիերան կշարունակի Իսպանիայում

12:03 / 06.07.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» ավագ, իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան հուլիսի 6-ին պայմանագիր կստորագրի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպանը 2012 թվականի օգոստոսից է խաղում անգլիական ակումբում: Ավարտված մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում մասնակցել էր 32 հանդիպման, դարձել չորս գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ