Logo

ԵԼ և ԿԼ․ «Չելսիի», «Աթլետիկի», «Լիոնի» հաղթանակները

23:55 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսին» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հերթական հաղթանակը տարավ և չորրորդ տուրում մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ գերմանական «Հայդենհայմի» նկատմամբ։

Երկրորդ խաղակեսում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն և ուկրաինացի վինգեր Միխայիլո Մուդրիկը։

Անգլիական գրանդը 12 միավորով հիմնական փուլի առաջատարն է, «Հայդենհայմը» 9 միավորով 6-րդն է։

Եվրոպա լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆրանսիական «Լիոնը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանական «Կարաբախին»։ Հյուրերից դուբլ գրանցեց Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։

«Լիոնը» միավորների քանակը հասցրեց 10-ի և 6-րդ տեղում է։

Վստահ հաղթանակ տարավ նաև Բիլբաոյի «Աթլետիկը», որը տնային խաղում 3-0 հաշվով ուժեղ գտնվեց շվեդական «Էլֆսբորգից»։ Բասկյան թիմը 13 միավորով երկրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում, «Էլֆսբորգը» 4 միավորով` 27-րդ։

Եվրոպա լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր

«Աթլետիկ» (Իսպանիա) - «Էլֆսբորգ» (Շվեդիա)` 3-0 (տեսանյութ)

Ադամա Բոիրո, 6, Բենյատ Պրադոս, 24, Գորկա Գուրուսետա, 54

«Կարաբախ» (Ադրբեջան) - «Լիոն» (Ֆրանսիա)` 1-4 (տեսանյութ)

Ժունինյո, 88 (11մ) - Ժորժ Միկաուտաձե, 15, 80, Կորենտեն Տոլիսո, 63, Մալիկ Ֆոֆանա, 68

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, չորրորդ տուր

«Հայդենհայմ» (Գերմանիա) - «Չելսի» (Անգլիա)` 0-2 (տեսանյութ)

Քրիստոֆեր Նկունկու, 51, Միխայիլո Մուդրիկ, 86

Հեռացում` Չեզարե Կազադեի, 90+7 («Չելսի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա