Logo

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4-4

22:42 / 12.11.2023Ֆուտբոլ
null

«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում ընդունեց երկրի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» և խուսափեց պարտությունից: Խաղն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 4-4 հաշվով:

Թիմերը խաղակեսերից յուրաքանչյուրն ավարտեցին 2-2 հաշվով: «Մանչեսթեր Սիթիից» դուբլով ու գոլային փոխանցումով աչքի ընկավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

«Սիթին» 28 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, «Չելսին» 16 միավորով 10-րդն է:

Ագլիայի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4-4 (տեսանյութ)

Տիագո Սիլվա, 29, Ռահիմ Ստեռլինգ, 37, Նիկոլաս Ջեքսոն, 67, Քոուլ Պալմեր, 90+5 (11մ) - Էրլինգ Հոլանդ, 25 (11մ), 47, Մանուել Ականջի, 45+1, Ռոդրի, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ