Անգլիայի առաջնության 15-րդ տուրում կկայանա լոնդոնյան դերբին: «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսին» կհյուրընկալի «Արսենալին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 16:00-ին:
«Չելսի». Մենդի, Ասպիլիկուետա, Տիագո Սիլվա, Չալոբահ, Լոֆթուս-Չիկ, Ժորժինյո, Մաունթ, Կուկուրելյա, Հավերց, Օբամեյանգ, Ստեռլինգ:
«Արսենալ». Ռամդսեյլ, Ուայթ, Սալիբա, Գաբրիել, Զինչենկո, Պարտի, Ջակա, Սակա, Էդեգոր, Մարտինելի, Ժեզուս:
Հանդիպումը կցուցադրվի «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում: