Լոնդոնի «Չելսին» աշխատում է երկու պաշտպանի թիմ հրավիրելու ուղղությամբ։
«Ազնվականները» բանակցություններ են վարում անգլիական «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի և Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի ներկայացուցիչների հետ, հայտնում է The Athletic-ը։
«Լեսթերը» 21-ամյա ֆուտբոլիստին 80-85 միլիոն ֆունտ է գնահատում, բայց «Չելսին» հույս ունի իջեցնել արժեքը՝ տրանսֆերում ներառելով իր ֆուտբոլիստներից մեկին։
«Չելսին» հույս ունի, որ կկարողանա իրականացնել երկուսի տեղափոխությունն էլ, այլ ոչ թե միայն մեկինը։


