Logo

«Չելսին» պատրաստ է գնել Զախարյանի տրանսֆերային իրավունքը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:32 / 26.08.2022Տրանսֆերներ
Արսեն Զախարյան-Չելսի

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է այս ամառ հեռանալ ակումբից, հայտնում է «Спорт-Экспресс»-ը։

19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Անգլիական ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել հայ կիսապաշտպանի տեղափոխության դիմաց։ Եվրոպական ակումբների համար հենց այդքան է կազմում նրա՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ