Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հեռացվել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից։
Անգլիական ակումբը պաշտոնապես հայտնել է, որ դադարեցնում է համագործակցությունը գերմանացի մասնագետի հետ։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Չելսին» 0-1 հաշվով պարտվել էլ Զագրեբի «Դինամոյին»։ Դա Տուխելի 100-րդ հանդիպումն էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Անգլիայի Պրեմիեր լիգայում «Ազնվականները» 6-րդ տեղում են։ Թիմը 6 տուրերում 3 հաղթանակ է տարել, պարտվել 2 անգամ և 1 խաղ ավարտել ոչ-ոքի։
Տուխելը «Չելսին» գլխավորում էր 2021 թվականի հունվարից։ Անգլիական ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը։