Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում մրցեցին լոնդոնյան «Չելսին» ու «Վեսթ Հեմը»։ Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 2-1 հաշվով։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ընդմիջումից հետո «Վեսթ Հեմի» ջամայկացի հարձակվող Միշայիլ Անտոնիոյի գոլին պատասխանեցին «Չելսիի» անգլիացի պաշտպան Բեն Չիլուելն ու գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը։
6 տուրերից հետո «Չելսին» 8 միավորով 10-րդն է, իսկ «Վեսթ Հեմը» 4 միավորով 17-րդն է։
Հաջորդ տուրում «Չելսին» կմրցի «Ֆուլհեմի», իսկ «Վեսթ Հեմը»՝ «Նյուքասլի» հետ։
Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Չելսի» - «Վեսթ Հեմ»՝ 2-1
Բեն Չիլուել, 76, Կայ Հավերց, 88 - Միշայիլ Անտոնիո, 62