Անգլիայի առաջնության 13-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Հանդիպման երկրորդ խաղակեսում իտալացի կիսապաշտպան Ժորժինյոյի անվրեպ 11-մետրանոցին պատասխանեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:
«Չելսին» 23 միավորով 4-րդն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 19 միավորով 5-րդը:
Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1-1 (տեսանյութ)
Ժորժինյո, 87 (11-մ) - Կազեմիրո, 90+4