Logo

ՉԼ. «Չելսին» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց, «Սևիլիան» հաղթեց և շանսեր պահպանեց (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:39 / 25.10.2022Վիդեո
Չելսի-ՉԼ-2022

Չեմպիոնների լիգայում երկու հանդիպումներով մեկնարկեց խմբային փուլի 5-րդ տուրի առաջին խաղային օրը:

Լոնդոնի «Չելսին» E խմբում հյուրընկալվեց ավստրիական «Զալցբուրգին» և հաղթեց 2-1 հաշվով: Անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչն ու գերմանացի հարձակվող Կայ Հավերցը:

Խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:00-ից Խորվաթիայում կմրցեն Զագրեբի «Դինամոն» և Իտալիայի չեմպիոն «Միլանը»: 

«Չելսին» այս հաղթանակից հետո վաստակած 10 միավորով ամրապնդվեց առաջին տեղում և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում: «Զալցբուրգը» 6 միավորով երկրորդն է, իսկ «Դինամոն» և «Միլանը» չորսական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:

G խմբում իսպանական «Սևիլիան» սեփական խաղադաշտում 3-0 հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»: Անդալուզական թիմի գոլերը խփեցին մարոկկացի հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին, իսպանացի կիսապաշտպան Իսկոն և արգենտինացի պաշտպան Գոնսալո Մոնտիելը:

Խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 23:00-ից Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Սևիլիան» 5 միավորով երրորդն է, «Կոպենհագենը» չորրորդն է՝ 2 միավոր: Խմբի առաջատարը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած «Մանչեսթեր Սիթին» է (10 միավոր), «Բորուսիան» 7 միավորով երկրորդն է:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

E խումբ

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1-2 (տեսանյութ

Չուկվուբուիկե Ադամու, 49 - Մատեո Կովաչիչ, 23, Կայ Հավերց, 64

G խումբ

«Սևիլիա» (Իսպանիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 3-0 (տեսանյութ

Յուսեֆ Էն-Նեսիրի, 61, Իսկո, 88, Գոնսալո Մոնտիել, 90+2

Հեռացում՝ Դավիթ Խոչոլավա, 90+4 («Կոպենհագեն») 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ