Logo

ՉԼ. «Չելսին» հաղթեց «Միլանին», «Ռեալը»՝ «Շախտյորին», այլ արդյունքներ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
01:03 / 06.10.2022Վիդեո
ՉԼ-խմբային փուլ-3-րդ փուլ

Չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլի 3-րդ տուրը: Երկրորդ խաղային օրն անցկացվեցին E, F, G և H խմբերի հանդիպումները:

Լոնդոնի «Չելսին» E խմբում առաջին հաղթանակը տարավ՝ տանը 3-0 հաշվով առավելության հասնելով Իտալիայի չեմպիոն «Միլանի» նկատմամբ: Անգլիական ակումբի կազմում աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Ուեսլե Ֆոֆանան, գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն ու անգլիացի եզրային Ռիս Ջեյմսը:

Ավելի վաղ խմբի մյուս խաղում ավստրիական  «Զալցբուրգը» 1-0 հաշվով հաղթել էր Զագրեբի  «Դինամոյին»:

3 տուրերից հետո 5 միավորով խմբի առաջատարը «Զալցբուրգն» է, «Չելսին» ու «Միլանը» 4-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, «Դինամոն» վերջինն է՝ 3 միավոր:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» F խմբում սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»: Մադրիդցիների կազմում գոլի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվողներ Ռոդրիգոն և Վինիսիուսը:

Խմբի մյուս խաղում գերմանական  «Լայպցիգը» տանը 3-1 հաշվով ուժեղ էր գտնվել շոտլանդական  «Սելթիկից»:

«Ռեալն» 9 միավորով խմբի առաջատարն է, «Շախտյորը» 4 միավորով 2-րդն է, «Լայպցիգն» ունի 3 միավոր, իսկ հետնապահ «Սելթիկը»՝ 1:

G խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց դանիական «Կոպենհագենին» և վստահ հաղթանակ տարավ 5-0 հաշվով: Անգլիայի չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի գոլահար Էրլինգ Հոլանդը:

Խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» Իսպանիայում 4-1 հաշվով առավելության հասավ անդալուզական «Սևիլիայի» նկատմամբ:

«Մանչեսթեր Սիթին» 9 միավորով առաջատարն է, Դորտմունդի «Բորուսիան» 6 միավորով 2-րդն է, «Սևիլիան» ու «Կոպենհագենը» 1-ական միավոր ունեն:

H խմբում Թուրինի «Յուվենտուսն» առաջին հաղթանակը տարավ՝ տանը 3-1 հաշվով առավելության հասնելով իսրայելական «Մաքաբի Հայֆայի» նկատմամբ:

Խմբի առաջատարներ պորտուգալական «Բենֆիկան» և ֆրանսիական ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղացին Լիսաբոնում՝ 1-1: Փարիզցիների գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:

ՊՍԺ-ն ու «Բենֆիկան» 7-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, «Յուվենտուսն» ունի 3 միավոր, իսկ «Մաքաբին» կրել է 3 պարտություն:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր

E խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)՝ 3-0 (տեսանյութ)

Ուեսլե Ֆոֆանա, 24, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 56, Ռիս Ջեյմս, 62

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 1-0  (տեսանյութ)

Նոա Օկաֆոր, 71

F խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)՝ 2-1  (տեսանյութ)

Ռոդրիգո, 13, Վինիսիուս, 28 - Ալեքսանդր Զուբկով, 39

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 3-1 (տեսանյութ)

Քրիստոֆեր Նկունկու, 27, Անդրե Սիլվա, 64, 77 - Ժոտա, 47

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 5-0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 7, 32, Դավիթ Խոչոլավա, 39 (ինքնագոլ), Ռիյադ Մահրեզ, 55, Խուլիան Ալվարես, 76

«Սևիլիա» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 1-4  (տեսանյութ)

Յուսեֆ Էն-Նեսիրի, 51 - Ռաֆայել Գերեյրու, 6, Ջուդ Բելինգեմ, 41, Կարիմ Ադեյեմի, 43, Յուլիան Բրանդտ, 75

H խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Մաքաբի Հայֆա» (Իսրայել)՝ 3-1  (տեսանյութ)

Ադրիեն Ռաբյո, 35, 83, Դուշան Վլախովիչ, 50 - Դին Դևիդ, 75

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1-1  (տեսանյութ)

Դանիլու Պերեյրա, 41 (ինքնագոլ) - Լիոնել Մեսի, 22

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ