Անգլիական «Չելսին» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար նոր առաջարկ է արել իսպանական «Սևիլիային», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնցիները պատրաստ են ֆրանսիացու համար վճարել 55 միլիոն ֆունտ ստերլինգ: Բանակցությունները դեռ շարունակվում են, կողմերը քննարկում են գործարքի գումարը վճարելու ժամկետները:
«Չելսին» տեղյակ է, որ «Բարսելոնան» շարունակում է պայքարել Կունդեի համար: «Թոշակառուները» պատրաստ են պայքարել կատալոնացիների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կունդեի տրանսֆերի հարցում «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին և «Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչին համաձայնության են եկել:
Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա կենտրոնական պաշտպանը 2019 թվականից է խաղում «Սևիլիայում», որի հետ պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:


