Անգլիական «Չելսին» հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, հաղորդում է գերմանական Bild-ը:
Միաժամանակ «Թոշակառուները» մտավախություն ունեն, որ Քեյնը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» Քեյնի՝ «Բավարիա» հնարավոր տեղափոխությունը կանխելու համար նոր պայմանագիր կառաջարկի Անգլիայի հավաքականի ավագին:
Նախորդ մրցաշրջանում Հարի Քեյնը «Տոտենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 27 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:


