Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով:
Ինսայդեր Մեթ Լոուն հայտնում է, որ «Թոշակառուները» կապ են հաստատել 33-ամյա հարձակվողի հետ: Օբամեյանգը հետաքրքրված է «Չելսի» տեղափոխվելու տարբերակով: Անգլիական ակումբը դեռևս տրանսֆերային առաջարկ չի կատարել «Բարսելոնային»:
Հիշեցնենք, որ Օբամեյանգն այս տարվա փետրվարից է խաղում կատալոնական թիմում: Գաբոնցին 2018-2022 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Արսենալի» գույները: Օբամեյանգը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:


