«Չելսին» պաշտոնական առաջարկ է կատարել «Բարսելոնային»՝ կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի տեղափոխության համար, գրում է sport.es-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:
Կատալոնական ակումբը լրջորեն դիտարկում է առաջարկը, քանի որ այդ վաճառքը կլուծի ակումբի բոլոր ֆինանսական խնդիրները:
Որոշիչ է լինելու Ֆերմինի կարծիքը: Ֆուտբոլիստն արդեն տեղյակ է անգլիացիների առաջարկի մասին:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 46 խաղում խփել է 8 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում:


