Չեխիայի առաջնությունում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպումներ են հետաձգվել։
Չեխիայի առաջնության պաշտոնական կայքը հայտնում է, որ սեպտեմբերի 14-ին երկրում սպասվում են առատ տեղումներ և ամպրոպ։ Կա նաև ջրհեղեղի վտանգ, այդ պատճառով հետաձգվել են 8-րդ տուրի բոլոր հանդիպումները։
Ավստրիայի առաջնությունում էլ նույն պատճառով հետաձգվել է 6-րդ տուրի «ՌԲ Զալցբուրգի» ու Կլագենֆուրթի «Աուստրիայի» միջև կայանալիք հանդիպումը։ «Զալցբուրգի» մամուլի ծառայությունը փոխանցում է, որ հանդիպման անցկացման ժամկետը պարզ կդառնա ավելի ուշ։