Logo

Չեխիայի հավաքականից 3 ֆուտբոլիստ է հեռացվել կարևորագույն խաղից առաջ

14:14 / 20.11.2023Ֆուտբոլ
null

Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստներ Յան Կուխտան, Վլադիմիր Ցոուֆալն ու Յակուբ Բրաբեցը հեռացվել են ազգային թիմից Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ, հաղորդում է Goal.com-ը։

Նոյեմբերի 18-ի գիշերը երեք ֆուտբոլիստներն այցելել են գիշերային ակումբ, որտեղ եղել են մինչև առավոտ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Յակուբ Բրաբեցը ոչ սթափ վիճակում փորձում անցնել փողոցը, իսկ Վլադիմիր Ցոուֆալը թույլ չի տալիս նրան անել դա։

Միջադեպը տեղի է ունեցել Օլոմուեցե քաղաքի Belmondo գիշերային ակումբի մոտ։ Հենց այդ քաղաքում է Չեխիայի հավաքականը նոյեմբերի 20-ին խաղալու Մոլդովայի թիմի դեմ և չպարտվելու դեպքում կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա