Logo

Չեխիայի հավաքականի ռեկորդները

20:26 / 22.06.2024Ֆուտբոլ
null

Չեխիայի հավաքականը ռեկորդներ է սահմանել Վրաստանի ազգային թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում:

Opta վիճակագրական ռեսուրսը տեղեկացնում է, որ 1980 թվականից հետո առաջին անգամ Եվրոպայի առաջնության խաղում չհաղթած թիմը 12 հարված է կատարել մրցակցի դարպասին:

Բացի այդ, չեխերը Եվրո-2024-ում հարվածների ռեկորդ են սահմանել: Ընդհանուր առմամբ՝ Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները վրացիների դեմ խաղում 27 հարված են կատարել, Գեորգի Մամարդաշվիլին 11 սեյվ է կատարել, 15 հարված շեղ կամ բարձր է ստացվել, մեկ դեպքում էլ գերմանական «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը գոլ է խփել:

Հիշեցնենք, որ հաշիվը բացել էին վրացիները, խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա