Logo

Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը քամինգ-աութ է կատարել

18:47 / 13.02.2023Ֆուտբոլ
null

Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Յակուբ Յանկտոն խոստովանել է, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում։ Այժմ 27-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով խաղում է Պրահայի «Սպարտայում», նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է իսպանական «Խետաֆեին»։

«Ողջույն, ես Յակուբ Յանկտոն եմ։ Ինչպես բոլորը, ես նույնպես ունեմ ուժեղ կողմեր, թուլություններ, ընտանիք, ընկերներ, աշխատանք, որը տևական ժամանակ փորձել եմ կատարել պրոֆեսիոնալ ու մեծ կրքով։ Ինչպես բոլորը, ես նույնպես ցանկանում եմ իմ կյանքն ապրել ազատության մեջ, առանց վախի, առանց նախապաշարմունքի, առանց բռնության, այլ՝ սիրով։ Ես նույնասեռական եմ և այլևս չեմ ցանկանում թաքցնել դա»,- սոցցանցերում գրել է Յակուբ Յանկտոն։

Յակուբ Յանկտոն 2017 թվականից է խաղում Չեխիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 45 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ