Չեխիայի հավաքականի դարպասապահ Ինդրժիխ Ստանեկը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո կատարած սեյվը:
«Մենք մոտ էինք ոչ-ոքի գրանցելուն, բայց գոլ բաց թողեցինք վերջում: Ինձ համար բարդ հանդիպում էր, ամեն ինչ արեցի Ռոնալդուի հարվածը հետ մղելու համար: Ափսոս, որ իմ սեյվը չօգնեց մեզ միավոր վաստակել»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը մրցավարի ավելացրած ժամանակում հաղթանակ էր կորզել Ֆրանսիշկու Կոնսեյսաուի գոլի շնորհիվ՝ 2-1:
Խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիան կմրցի Թուրքիայի հետ, իսկ Չեխիան՝ Վրաստանի: