Մեկնարկել է Չեխիա - Հայաստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի՝ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հատկացվել է ստադիոնի F1 և F20 սեկտորները: Տոմսերի արժեքն է 350 չեխական կրոն (շուրջ 6000 դրամ): Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով:
Հիշեցնենք, որ Չեխիա - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Լետնա» ստադիոնում։ Այդ խաղից 4 օր առաջ՝ մարտի 22-ին, Ալեքսանդր Պետրակովի թիմը Երևանում ընկերական խաղ կանցկացնի նաև Կոսովոյի հավաքականի հետ։


