Logo

Չեֆերինը նախագահի պաշտոնում մնալու համար որոշել է փոխել ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը

00:10 / 12.12.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ծրագրում է փոխել կազմակերպության կանոնադրությունը, որպեսզի կարողանա առաջադրվել չորրորդ անգամ և պաշտոնավարի մինչև 2031 թվականը, հայտնում է Daily Mail-ը:

Այժմ ՈւԵՖԱ-ի նախագահները ընտրվում են 4 տարի ժամկետով և 3 անգամից ավելի իրավունք չունեն առաջադրվելու:

Չեֆերինը ընտրվել էր 2016-ին՝ փոխարինելով Միշել Պլատինիին: Դրանից հետո 56-ամյա սլովենացի իրավաբանը վերընտրվել էր ևս 2 անգամ: Չեֆերինի նախագահության ժամկետը լրանալու է 2027-ին:

Փոփոխությունների փաթեթը ներկայացվել է Համբուրգում կայացած ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում: Փաստաթուղթը կարող է վավերացվել 2024-ի փետրվարի սկզբին՝ կազմակերպության անդամ 55 երկրների քվեարկությունից հետո:

Սակայն նշվում է, որ գործկոմի որոշ անդամներ բացասաբար են արտահայտվել նախագծի վերաբերյալ և գտնում են, որ դրանք ժողովրդավարական չեն և չեն համապատասխանում ֆուտբոլի շահերին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա