Logo

Չավին ու Անչելոտին՝ չեղարկված գոլի մասին

09:47 / 20.03.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչներն «Էլ Կլասիկոյից» հետո խոսել են 1-1 հաշվի ժամանակ «Արքայական ակումբի» իսպանացի հարձակվող Մարկո ԱՍենսիոյի խփած գոլի մասին, որը մրցավարը չեղարկել էր խաղից դուրս վիճակի պատճառով:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին՝ դրվագի մասին

«Ակնհայտ է, որ խաղից դուրս վիճակ կար, դա ​​փաստ է։ Ես զարմացած եմ, որ Անչելոտին կասկածներ ունի խաղից դուրս վիճակի վերաբերյալ: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ինձ դուր է գալիս VAR-ը, քանի որ այն ավելի արդար է դարձնում ֆուտբոլը, հատկապես՝ խաղից դուրս վիճակի դեպքում»,- իսպանացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին՝ դրվագի մասին

«Մենք դեռևս կասկածներ ունենք, որ խաղից դուրս վիճակ կար,100 տոկոսանոց վստահություն չկա։ Կասկածներով գնում ենք Մադրիդ: Մենք արժանի չէինք պարտության։ Նախորդ տարվա աշխարհի առաջնությունում խաղից դուրս վիճակները շատ պարզ էին, բայց այստեղ ես դեռ կասկածներ ունեմ։ Մունդիալից հետո հունվարը թանկ նստեց մեզ վրա։ Բայց հիմա ամեն ինչ լավ է։ Կարծում եմ՝ «Ռեալը» լավ կավարտի մրցաշրջանը։ Հանդիպումների լավ նախապատրաստությունը մեր առաջնահերթությունն է։ Միայն այս կերպ կարող ենք լավ ավարտել մրցաշրջանը։ Ես հպարտությամբ ավարտեցի այս հանդիպումը»,- իտալացու խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Ասենսիոյի գոլը չեղարկվել էր 81-րդ րոպեին, իսկ «Բարսելոնան» ավելացված ժամանակի երկրորդ րոպեին հաղթանակ էր կորզել 2-1 հաշվով: Չավիի գլխավորած թիմը Լա լիգայի 26 խաղից հետո 68 միավորով առաջատարն է և 12 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ