Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման սպասելիքներից: Փետրվարի 16-ին «Նոու Կամպ» մարզադաշտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:
«Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: «Բարսելոնան» խիզախ թիմ է, որը սիրում է հարձակվել ու հաղթել: Այս հանդիպումը բացառություն չի լինի:
Սա կարծես Չեմպիոնների լիգայի մեծ հանդիպում լինի, սակայն որոշ հանգամանքների բերումով և, հաշվի առնելով այն փաստը, որ թիմերը գտնվում են վերակառուցման փուլում՝ կկայանա Եվրոպա լիգայում:
Վստահաբար շատ հետաքրքիր խաղ է լինելու երկրպագուների համար, իսկ խաղացողների համար սա այն հանդիպումներից է, որը պետք է անցկացնել կյանքում գոնե մեկ անգամ»,- իսպանացի մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: