«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը Լա լիգայի 22-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունից (3-5) հետո հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա կատալոնական ակումբից։
«Հունիսի 30-ին կհեռանամ թիմից։ Դա քննարկել ենք ակումբի նախագահի ու անձնակազմի հետ: «Բարսային» անհրաժեշտ է փոխել զարգացման ուղղությունը:
Պետք է առաջին հեթին մտածեմ թիմի մասին: Կարծում եմ՝ այս որոշումը կօգնի ակումբին ու խաղացողներին: Ես ցանկանում եմ լավագույնը «Բարսելոնայի» համար, և ամենալավն այն է, որ ես լքեմ պաշտոնը մրցաշրջանի վերջում»,- ասել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 44 միավորով 3-րդն է Իսպանիայի առաջնությունում և 10 միավոր զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին»: Կատալոնական արդեն հրաժեշտ է տվել Իսպանիայի գավաթին: Սուպերգավաթի եզրափակիչում էլ Չավիի թիմը 1-4 հաշվով պարտվել էր «Ռեալին»: