Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Օսասունայի» նկատմամբ հաղթանակն Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում:
«Մեր խաղը հատվածաբար էր ստացվում: Նրանք շատ լավ էին փակվում ու լավագույն պաշտպանական թիմերից են: Մենք գիտեինք, որ խաղն անհարմար է լինելու: Ուրախ ենք, որ եզրափակչում ենք: Նորից Էլ կլասիկո է լինելու: Մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն: Սա մեզ վստահություն կհաղորդի առաջիկա խաղից առաջ: «Ռեալը» լավ է խաղում, երեկ ես նրանց տեսա խաղի մեջ: Շանսերը 50-50 են»,- Marca-ի հետ զրույցում ասել է Չավին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2-0 հաշվով հաղթել էր «Օսասունային» և հունվարի 14-ին կայանալիք եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։