Logo

Չավին խոսել է «Բարսելոնայի» գլխավոր խնդրի մասին

17:22 / 04.01.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի խնդիրների մասին։

«Միանշանակ, «Բարսելոնան» կարող է պայքարել չեմպիոնության համար։ Մենք դա արեցինք նախորդ մրցաշրջանում և կարող ենք կրկնել նաև այս տարի։

Ինձ ամենաշատն անհանգստացնում է պաշտպանությունը։ Խփելով 2-3 գոլ՝ մենք որոշ խաղերում չենք կարողացել հաղթել պաշտպանությունում սխալների պատճառով։ «Բարսելոնան» չափազանց շատ է գոլ բաց թողնում»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 18 խաղից հետո «Բարսելոնան» 38 միավորով չորրորդն է Լա լիգայում։ Առաջատարներ Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Ժիրոնան» առաջ են 10 միավոր, բայց մեկական հանդիպում ավելի են անցկացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա