«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ կարող էր գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
«Դա ճիշտ է, ես Բրազիլիայի հավաքականից առաջարկ ունեի։ Սկզբում ես պետք է Տիտեի օգնականը դառնայի, իսկ Աշխարհի առաջնությունից հետո գլխավորեի «սելեսաոն», բայց ես ցանկացա «Բարսա» տեղափոխվել»,- Չավիի խոսքն է հաղորդում Mundo Deportivo-ն։
«Կապտանռնագույնները» 12 խաղերից հետո վաստակած 17 միավորով զբաղեցնում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։