«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կատալոնական ակումբից հեռանալուց հետո կարող է գլխավորել Ամստերդամի «Այաքսը», հայտնում է Sport.es-ը։
«Այաքսի» գլխավոր մարզիչ Ջոն վանտ Շիպն արդեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա հոլանդական ակումբից: Նիդերլանդների 36-ակի չեմպիոնի ղեկավարությունը որպես հնարավոր փոխարինողի դիտարկում է Չավիին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո Իսպանիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու որոշման մասին:


