
«Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին մոտ է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելուն։
41-ամյա կատալոնացին այսօր երկու հանդիպում է ունեցել. առաջինը՝ «Բարսելոնայի» ղեկավարության, երկրորդը՝ «Ալ Սադի» շեյխ սեփականատեր Մոհամեդ բին Համադ ալ Թանիի։
Diario Sport-ի հաղորդմամբ՝ մարզիչը շեյխի հետ պայմանավորվածության է հասել հեռանալու կապակցությամբ, բայց դեռ վերջնական հայտնի չէ՝ ինչպես դա տեղի կունենա։
Ուրբաթ առավոտյան ևս մեկ հանդիպում տեղի կունենա։ Չավին ու «Ալ Սադի» սեփականատերը ցանկանում են, որ հարցը ընկերաբար կարգավորվի։