Logo

Չավին չի պատրաստվում առաջարկներ ընդունել

15:23 / 29.05.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մտադիր է հանգստանալ հաջորդ մրցաշրջանում, հայտնում է AS-ը:

44-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված էին Ամստերդամի «Այաքսը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը, իտալական «Միլանը» և Հարավային Կորեայի հավաքականը, սակայն Էրնանդեսը որոշել է չշտապել և վայելել արձակուրդը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին «Բարսելոնան» Չավիին հեռացրել էր զբաղեցրած պաշտոնից։ «Բլաուգրանյի» լեգենդին, ամենայն հավանականությամբ, փոխարինելու է Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա