Կատալոնական «Բարսելոնայից» հեռացած Չավին ցանկանում է գլխավորել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ, հայտնում է Sport.es-ը:
Չավին կարծում է, որ հենց Անգլիայում կարող է առաջադիմություն գրանցել մարզչական կարիերայում: Այնուամենայնիվ, 44-ամյա մասնագետը մինչև հաջորդ թիմը գլխավորելը մտադիր է մեկ տարի ընդմիջում ունենալ:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը 2021 թվականի նոյեմբերից էր գլխավորում «Բարսելոնան»: Չավին մինչև այդ 1,5 տարի գլխավորել էր նաև կատարական «Ալ Սադը»:


