«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի էրնանդեսը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Պորտուի» դեմ խաղին, որը կդառնա 100-րդը կատալոնական թիմի ղեկին: Այդ կապակցությամբ Mundo Deportivo-ին ասել է, թե որ խաղերն է համարում լավագույնը և վատագույնը «բլաուգրանայի» մարզիչ եղած ժամանակ:
«Լավագույնն Իսպանիայի սուպերգավաթում «Ռեալի» դեմ խաղն (3:1) էր: Դա մեր առաջին տիտղոսն էր: Այդ օրն այնպիսի ֆուտբոլ ցուցադրեցինք, որը ցանկանում ենք տեսնել խաղադաշտում:
Վատագույն խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայից» 0:3 հաշվով պարտությունն էր: Նախորդ մրցաշրջանում դա վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում և ամենածանր պարտությունը»,- ասել է կատալոնացի մարզիչը:
«Բարսայի» ղեկին Չավին անցկացրած 99 խաղում տոնել է 63 հաղթանակ, գրանցել 17 ոչ-ոքի և պարտվել 19 անգամ: Գոլերի հարաբերակցությունը 194-97: