Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի վերաբերյալ պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է ակումբի նախագահ Ժոան Լապորտային, հայտնում է AS-ը:
Զեկույցի ուսումնասիրությունից է կախված լինելու, թե արդյոք Չավին շարունակելու է աշխատանքը «Բարսելոնայում»:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնայի» ղեկավարին զայրացրել է Չավիի՝ ակումբի ֆինանսական խնդիրների մասին հայտարարությունը: Նշվում էր, որ Լապորտան որոշել է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել Չավիին:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Չավին հայտարարել էր «Բարսելոնայում» աշխատանքը շարունակելու մասին:


