Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծիք է հայտնել թիմի եզրային հարձակվող Լամին Յամալի մասին:
«Յամալն ընտրյալ է: Նա դեռ տակտիկապես կատարյալ չէ, բայց դա նորմալ է, նա ընդամենը 16 տարեկան է: Այս մեկ տարում Լամինն անհավանական առաջընթաց է գրանցել»,- կատալոնացի մասնագետի խոսքն է մեջբերում Barca Universal-ը:
16-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանի 47 խաղում դարձել է 7 գոլի և 9 ասիստի հեղինակ: