Logo

Չավի. «Տեն Հագը փոխել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը»

21:41 / 15.02.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպման մասին։ 

«Կլինի հիանալի խաղ, հետաքրքիր հանդիպում երկրպագուների համար: Երկու թիմերն էլ գտնվում են մրցաշրջանի պիկում՝ շատ լավ մարզավիճակով և արդյունքներով:

Տեն Հագը փոխել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը: Սկզբում դա թանկ նստեց նրա վրա, բայց հիմա նա հիանալի է կատարում իր աշխատանքը։ Սա հզոր թիմ է, որն ունի շատ ուժեղ պաշտպանական գիծ, ​​և դա կարող է դժվարացնել մեր գործը:

Ես ակնկալում եմ Պրեմիեր լիգայի թիմի մեծ ինտենսիվություն և էներգիա: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ այն մակարդակի վրա ենք, որը թույլ է տալիս մեզ մրցել Եվրոպայում»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին Կատալոնիայի «Կամպ Նոու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ