Փարիզի ՊՍԺ-ի ու Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Չավի Սիմոնսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Mirror-ը գրում է, որ անգլիական գրանդն արդեն տևական ժամանակ է հետևում է 21-ամյա ֆուտբոլիստի խաղին և դիտարկում է նրան վարձակալելու տարբերակը։ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նրա տաղանդի մեծ երկրպագուն է.
«Նրա մղումը, կիրքը, որով նա գոլեր է խփում և արձագանքում իրավիճակներին խաղադաշտում բարձր մակարդակի վրա են։ Դա նույնիսկ նիդերլանդական ոճով չէ։ Նրա խաղում ակնհայտ կարելի է նկատել հարավեվրոպական բազմաթիվ տարրեր»,- նշել է Տեն Յագը։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրել էր, որ Սիմոնսը պատրաստ է հեռանալ ՊՍԺ-ից։
Չավի Սիմոնսը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է գերմանական «Լայպցիգում» և 43 խաղում դարձել է 10 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Պարի Սեն-Ժերմեն» է տեղափոխվել 2019 թ. ամռանը, որի հիմնական թիմում դաշտ է դուրս եկել 11 անգամ։ Նիդերլանդցի կիսապաշտպանը 2010-19 թթ. եղել է կատալոնական «Բարսելոնայի» համակարգում։


