Ֆրանսիական ՊՍԺ-ի և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Չավի Սիմոնսի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա» չի կայանա, հայտնում է Bild-ը:
21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթը գերմանական «Լայպցիգում», որի կազմում նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով:
«Լայպցիգը» սկսել է բանակցությունները ՊՍԺ-ի հետ, որպեսզի կարողանա երկարաձգել վարձավճարի պայմանագիրը: Փարիզյան ակումբը խաղացողից պատրաստ է բաժանվել միայն վարձավճարով։
Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում Սիմոնսն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։


