Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Լա լիգայի 29-րդ տուրում «Խետաֆեի» դեմ խաղը (0-0):
«Ինձ շատ էին քննադատում, բայց այսօր բոլորը տեսան, որ գնդակը շատ դժվար էր տեղաշարժվում խաղադաշտում: Դա վատ է հանդիսատեսի, նույնիսկ «Խետաֆեի» համար:
Իհարկե, սա արդարացում չէ: Մենք պետք է ավելի շատ պահեր ստեղծենք, բայց մեկ միավոր վաստակեցինք, և տեսնելով անհարմարությունները՝ կարելի է ասել, որ վատ արդյունք չէ:
Այս պահին միայն կցանկանայի, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստները վերադառնային: Արդարանալու կարիք չկա. մենք հիանալի թիմ ունենք, որը մոտակա հետապնդողից շատ առաջ է: Մրցաշրջանի ավարտից հետո կվերլուծենք մեր խաղը»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 73 միավորով առաջին տեղում է և 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»: