Logo

Չավի. ««Ռեալը» ֆավորիտ է չեմպիոնական պայքարում»

14:36 / 06.02.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայում չեմպիոնական պայքարի մասին:

««Ռեալը» կարող է հաղթել առաջնությունում: Մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը: Կիրակի կխաղանք այն մարզադաշտում, որտեղ մադրիդցիները պարտվեցին (խմբ. «Վիլյառեալի» դեմ)։ Յուրաքանչյուր հանդիպում «պատերազմ» է լինելու։ Առջևում կա 18 խաղ և դեռ ոչինչ ավարտված չէ։

Մադրիդի «Ռեալը» գործող չեմպիոնն է և այս մրցաշրջանի չեմպիոնական պայքարի ֆավորիտը: Այդ թիմը պայքարելու է մինչև վերջ։ Մենք հանգստանալու իրավունք չունենք»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնության 20 տուրից հետո «Բարսելոնան» 53 միավորով առաջատարն է և 8 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող  Մադրիդի «Ռեալին», որը փետրվարի 5-ին անակնկալ պարտություն էր կրել «Մալյորկայից»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ