«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Լա լիգայի 6-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում գրանցած կամային հաղթանակը (3:2):
«Հաղթանակ կորզեցինք խաղում, որը մեր ծրագրով չէր ընթանում: «Սելտան» լավ խաղ անցկացրեց, ագրեսիվ էր գործում: Ռաֆա Բենիտեսն արժանիորեն կարող է կարծել, որ նրա թիմը պետք է հաղթեր:
Այս քամբեքով հաղթանակը, կամքի ուժի դրսևորումը հաճելի է, բայց սա մեր ճանապարհը չէ: Այս հաղթանակն ավելի հաճելի չէ որքան 5:0 հաշվով խաղերը «Բետիսի» ու «Անտվերպենի» դեմ»,- կատալոնացու խոսքն է մեջբերում Marca-ն: