Logo

Չավի. «Ներողություն ենք խնդրում երկրպագուներից»

00:27 / 27.02.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին քննադատել է իր թիմին Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում  «Ալմերիայից» կրած արտագնա պարտությունից հետո (0-1):

«Մենք ձախողվեցինք, և արդարացում չունենք: Առաջին կեսում մեր խաղում կիրք չկար, բացակայում էր հաղթելու ցանկությունը. ինձ հենց սա է անհանգստացնում: Ներողություն ենք խնդրում երկրպագուներից: Բաց թողեցինք հիանալի հնարավորություն: Լա լիգայում չենք հաղթել երեք տարի: Այսօր արժանի չէինք հաղթանակի և պետք է պատասխանատվություն կրենք: Շատ զայրացած եմ: Առաջին կեսում մեր վատագույն խաղը խաղացինք ընթացիկ մրցաշրջանում: Բարեբախտաբար, միավորների պաշար ունենք»,- իսպանացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 23-րդ տուրից հետո «Բարսելոնան» 59 միավորով առաջատարն է և 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որն այս տուրում տանը 1-1 հաշվով էր ավարտել «Աթլետիկոյի» դեմ մադրիդյան դերբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ