Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպման մասին:
«Մեզ շատ դժվար խաղ է սպասվում: «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է և լավագույն «Յունայթեդը»՝ վերջին տարիներին: Մենք պետք է անհատականություն դրսևորենք:
Չեմ կարող որևէ պատճառաբանություններ փնտրել, քանի որ մենք «Բարսելոնան» ենք: Մենք այստեղ ենք հաղթելու համար և Եվրոպա լիգայից դուրս մնալը շատ մեծ հիասթափություն կլինի»,- Չավիի խոսքը մեջբերում է Marc-ն:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է 2-2 հաշվով: Պատասխան հանդիպումն Անգլիայում կկայանա փետրվարի 23-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։


