Logo

Չավի. «Մենք Եվրոպա լիգայի ֆավորիտն ենք»

11:01 / 02.11.2022ՍՊՈՐՏ
Չավի-ՉԼ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է թիմի ելույթների Չեմպիոնների լիգայում: Մրցաշարի խմբային փուլի 6-րդ տուրում իսպանացի մասնագետի գլխավորած թիմը 4-2 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզենին»:

«Բացասական եմ գնահատում մեր աշխատանքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Մենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեինք, ամեն ինչ կախված էր մեզանից, բայց չկարողացանք օգտագործել հնարավորությունը: Հիմա մենք Եվրոպա լիգայի ֆավորիտն ենք: Այն հրաշալի մրցաշար է և մենք կպայքարենք հաղթանակի համար: 

«Վիկտորիայի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում ինձ դուր եկավ մեր խաղը: Այնուամենայնիվ, մենք շատ գոլային պահեր ենք բաց թողնում: Պաշտպանությունում դժվար չէր: Հարձակման գծի խաղը կարելի է գնահատել լավ»,- Չավիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» 6 տուրերից հետո վաստակած 7 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը C խմբում և ելույթները կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում: 100 տոկոսանոց ցուցանիշով առաջին տեղը գրավեց Մյունխենի «Բավարիան» (18 միավոր), իտալական «Ինտերը» երկրորդն է (10 միավոր), իսկ «Վիկտորիան» պարտվեց բոլոր խաղերում։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնան» գոլ բաց թողեց բոլոր՝ 6 խաղերում։ 21-րդ դարում կատալոնական ակումբը առաջին անգամ է գրանցում նման անհաջող ցուցանիշ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ