Logo

Չավի. «Լավ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:11 / 28.10.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է թիմի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից:

«Մենք չենք դադարի աշխատել, ես ամբողջովին վստահ եմ մեր նախագծի վրա: Այո, սպասելիքները չարդարացվեցին, մենք Չեմպիոնների լիգայում մեծ հույսեր ունեինք, բայց դուրս մնացինք:

Իրավիճակը տհաճ է, բայց մենք պետք է ընդունենք քննադատությունն ու առաջ շարժվենք: Պետք է հանգստանալ ու դրսևորել համբերատարություն: Ես զգում եմ նախագահի ու «Բարսելոնայի» ղեկավարության աջակցությունը:

Մենք չպետք է հեռանանք մեր գաղափարներից: Կարծում եմ՝ լավ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Հակառակ պարագայում կգա նոր մարզիչ»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ