Logo

Չավի. «Կարող ենք հպարտանալ, քանի որ պայքարեցինք մինչև վերջ»

10:50 / 25.01.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկից» կրած պարտությունից (լրացուցիչ ժամանակով՝ 2-4) հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է հանդիպումը:

«Կարող ենք հպարտանալ, քանի որ պայքարեցինք մինչև վերջ: Երիտասարդ խաղացողներով շատ լավ մրցակցում էինք լավ թիմի դեմ, որը հիանալի է խաղում տանը:

«Աթլետիկը» շատ ինտենսիվ ֆուտբոլ խաղաց: Հիմա մենք պետք է կենտրոնանանք Լա լիգայի ու Չեմպիոնների լիգայի ուղղությամբ»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ