Logo

Չավի․ «Հույս ունեմ, որ դուք ինձ կկարոտեք»

20:15 / 26.01.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է կատալոնական ակումբի երկրպագուների կողմից իր հասցեին հնչեցրած հերթական քննադատություններին։

«Հույս ունեմ, որ մի օր դուք ինձ կկարոտեք։ Ես գնահատում եմ այն, ինչ այժմ ունեմ։ «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է։ Ի տարբերություն ձեզ, ես ապրում եմ տարբեր իրականությունների մեջ։ Ես այս ակումբը գիտեմ ներսից։

Հասկանում եմ իմ հասցեին հնչող քննադատությունները, բայց եթե մենք դուրս գանք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, բոլորը կասեն, որ «Բարսելոնան» վերադարձել է։ Ակումբը մշտապես մեծ ճնշման տակ է, քանի որ յուրաքանչյուր խաղում մեզնից հաղթանակ են պահանջում»,- Չավիի խոսքն է մեջբերում «Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ