Logo

Չավի․ «Հպարտ եմ այն խաղով, որը ցուցադրում ենք Եվրոպայում»

17:45 / 22.02.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է իտալական «Նապոլիի» հետ ոչ-ոքիին (1-1) Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Ունեմ դառնության զգացում, սա վատ արդյունք չէ, սակայն կարծում եմ, որ մենք պետք է հաղթեինք այս խաղը։ Ունեցանք բազմաթիվ գոլային պահեր, ընտրել էին լավ խաղային մոդել։ Խաղալով այսպես՝ կունենանք լավ շանսեր հաջորդ փուլ դուրս գալու համար։

Հպարտ եմ այն խաղով, որը ցուցադրում ենք Եվրոպայում, սակայն կան խաղային փուլեր, որոնցում դեռ շտապում ենք։ Մեզ պակասում է հասունությունը, գերիշխանության զգացումը, հանգստությունը և դադարները։ Ինչ վերաբերում է այս խաղին, կարծում եմ՝ շատ լավ հանդես եկանք։ Այնուամենայնիվ, ես հիասթափված եմ։ Երկրորդ խաղակեսը լավ սկսեցինք Լևանդովսկու գոլով, սակայն ցավալի գոլ բաց թողեցինք։ Մենք վերահսկում էինք հանդիպումը»,- մարզիչի խոսքը մեջբերում է  Marca-ն։

«Բարսելոնայի» ու «Նապոլիի» պատասխան հանդիպումը կկայանան մարտի 12-ին Կատալոնիայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ