Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի հասցեին:
«Գվարդիոլան այսօրվա դրությամբ լավագույն մարզիչն է: Ես խաղացել եմ նրա գլխավորությամբ, հսկայական տարբերություն կա նրա և մյուս մարզիչների, այդ թվում՝ իմ միջև։ Պեպը հանճար է, նա մարդ չէ:
Մենք միասին խաղացինք, հետո նա իմ մարզիչն էր, և ինձ ոչինչ չի զարմացնում, ինչին նա հասել է Անգլիայում։ Ես գիտեի, որ նա կհասնի այդ ամենին:
Իմ և Պեպի միջև որոշակի կապ կար։ Հիշում եմ, երբ խաղում էի, մտածում էի՝ «Մենք պետք է դա անենք»: Գնացինք հանդերձարան, և Պեպը մեզ նույն բանն ասաց։
Գվարդիոլան նաև ֆանտաստիկ էր թիմին պատրաստում խաղերին։ Նրա ասածը միշտ իրականանում էր։ Ես շատ բան սովորեցի նրանից»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է The Times-ը:
Հիշեցնենք, որ Չավին և Գվարդիոլան «Բարսելոնայում» միասին խաղացել էին 1998-2001 թվականներին: Չավին կատալոնացի մասնագետի գլխավորությամբ խաղացել էր 2008-2012 թվականներին: