Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ թիմը չի հրաժարվի իր խաղաոճից:
«Եթե որևէ մեկը ներկայացնում է «Բարսայի» ԴՆԹ-ն, ապա դա հենց ես եմ: Ես ցանկանում եմ խաղալ գնդակով, սակայն հակառակը նույնպես պատահում է:
Պահեր կան, որ խաղային ծրագիր ունես, բայց պետք է սպասես: Ինչպե՞ս խլել գնդակը Կրոսից ու Մոդրիչից: Ես չեմ կարող դեմ գնալ այն խաղաոճին, որը ներկայացնում եմ:
Ես երբեք չեմ դավաճանի այն խաղաոճը, որն այդքան հաջողություններ է բերել ինձ»,- «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանի խոսքը մեջբերում է AS-ը:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 62 միավորով առաջին տեղում է և հաջորդ տուրում կմրցի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: